Քաղաքական

26.06.2025 12:37

Կալանքի որոշումը ստացել ենք գիշերը 3.30–ին, բողոքարկելու ենք այն. Բագրատ Սրբազանի պաշտպան

Կալանքի որոշումը ստացել ենք գիշերը 3.30–ին, բողոքարկելու ենք այն. Բագրատ Սրբազանի պաշտպան

Անկեղծ ասած, ստույգ վիճակագրություն չեմ կարող ասել, բայց գիտեմ, որ բոլոր ձերբակալվածների վերաբերյալ կալանքի միջնորդություն է եղել, և որքանով հասկանում եմ, բոլորը կալանավորվել են բացառությամբ մեկի, որի վերաբերյալ որոշման հրապարակումը այսօր պետք է լինի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

«Միանշանակ բողոքարկելու ենք, գիշերը ժամը 3.30 ենք ստացել գրավոր նյութը, դեռ չենք հասցրել ծանոթանալ և բողոքարկել։

Իսկզբանե երբ որ տեղյակ էինք, որ կալանքի միջնորդություն է ներկայացվելու, իրավաբանական համայնքի մեր կոլեգաները, և ակտիվ մեր ընկերները, բոլորը մտավախություն ունեին և կասկածում էին, որ կմակագրեն Մասիս Մելքոնյանին, ինչը և տեղի ունեցավ։ Երբ արդեն մակագրվել էր, մենք բոլորս էլ հասկացանք, թե ինչ ելք է ունենալու գործը։

Չնայած այն հանգամանքին, որ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցինք Մասիս Մելքոնյանին, պարզ է, ինքը մերժեց և բացարկի հիմքն այն էր, որ նախկին իր գործունեությամբ, իր քաղաքական դիրքորոշումներով պայմանավորված նա չի կարող անաչառ որոշում կայացնել։

Այլ բան չէ, սպասելի չէր, հույս ունենք, որ վերաքննիչ դատարանը ճիշտ և օբյեկտիվ որոշում կկայացվի և կփոխվի խափանման միջոցը, որովհետև իրականում փաստերը և հիմքերը, որ միջնորդության մեջ ներկայացվել էր, այն չէր, ինչը որ գնահատվեց Մասիս Մելքոնյանի կողմից։

Իրականում հիմք չկար և այդ ամբողջ գործը կարծում եմ շինծու է։ ժամանակը ցույց կտա»,–ասաց փաստաբանը։

Նշենք, որ երեկ ձերբակալվել էր 14 անձ, որոնցից 13–ը կալանավորվել են, մեկի որոշումը կկայացվի այսօր։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։