Քաղաքական

26.06.2025 10:44

Փաշինյանը խելագարվել է. ՌԴ Պետդումայի պատգամավոր (տեսանյութ)

Փաշինյանը խելագարվել է. ՌԴ Պետդումայի պատգամավոր (տեսանյութ)

ՌԴ Պետդումայի պատգամավոր Անդրեյ Լուգովոյը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումները։

«Երբ իշխանությունները փաստարկներ չունեն, երբ չեն ուզում կորցնել իշխանությունը, միշտ դիմում են նման մեթոդների։ Փաշինյանն, իմ կարծիքով, խելագարվել է։ Երբ մարդուն բերման են ենթարկում պարզապես իր հայտարարությունների համար, որոնք ընդհանուր բնույթ ունեն, դա նշանակում է, որ նրանք գլոբալիստական աշխարհի ներկայացուցիչներ են՝ Փաշինյանն ու նրա եղբայրները: Բայց զարմանալին այն է, որ Հայաստանի ժողովուրդը հանգիստ է դա ընդունում: Ամեն ինչ ուղղակի գնում է անհասկանալի ուղղությամբ։

Ես ընդհանրապես այնտեղ հեղափոխություն կիրականացնեի, իսկ ի՞նչ անել Փաշինյանի հետ, կմտածեի այդ ուղղությամբ: Սամվել Կարապետյանին ընդդիմադիր անվանելը դժվար է, նա պարզապես իր դիրքորոշումն է հայտնել, իսկ երբ իշխանությունը նման քայլ է անում, ապա դա խոսում է իշխանությունը կորցնելու վախի մասին»,-ասել է Լուգովոյը:

Պատգամավորի խոսքով՝ Փաշինյանն ամեն ինչ անում է Հայաստանը թուլացնելու համար:

«Ինչ վերաբերում է քաղաքական հետապնդումներին, ապա իշխանությունները, հավանաբար, կարծում են, որ դա օրինական է, բայց հակառակն է: Նրանք գործում են ըստ լոնդոնյան մեթոդաբանության՝ հստակ գիտակցելով, որ հայտնվում են ուժեր, որոնք պատասխան են ուզում Փաշինյանից, ով իրականում վերջին շրջանում անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանը թուլանա»,-եզրափակել է Լուգովոյը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։