Լրահոս

26.06.2025 08:52


Փաստաթուղթ․ Վարժական հավաքների նոր ժամկետ կներկայացվի ԱԺ. «Ժողովուրդ»

Փաստաթուղթ․ Վարժական հավաքների նոր ժամկետ կներկայացվի ԱԺ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կառավարությունը պատրաստվում է վարժական հավաքներ իրականացնելու նոր ժամկետ ներկայացնել:

Տեղեկացանք, որ այսօր Կառավարության նիստի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կներկայացնի վարժական հավաքների ժամանակացույցը:

Ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքները կմեկնարկեն օգոստոսի 12-ին եւ կավարտվեն հոկտեմբերի 3-ին. Պապիկյանը կներկայացնի հավաքի ժամանակագրությունը:

Ի դեպ, նշենք, որ վարժական հավաքներին ներգրավված քաղաքացիները օրացուցային 25 օր անցկացնելու են ծառայությունում»։

Այս խորագրի վերջին նյութերը