Կարծիք

25.06.2025 21:28


Ձերը միայն թալանած փողերն են ու պաշտոնները

Ձերը միայն թալանած փողերն են ու պաշտոնները

«Չկարողանալով համակերպվել իրենց պարտությանը՝ 2020-ի նոյեմբերի 10-ից սկսած և դրան հաջորդած բոլոր տարիներին, այսօր էլ փորձում են օգտվել երկրի անվտանգության բարդ իրավիճակից ու հարվածել թիկունքից» — ասում է Տիգրան Ավինյանը։

Տիգրան, մենք էլ գիտենք՝ որ ըստ քեզ այդ պարտությունը ձերը չէ։ Ինչպես նաև այս ժողովուրդը ձերը չէ, այս երկիրը ձերը չէ, այս հողը ձերը չէ։ Ձերը միայն այն գումարն է, որ գռփեցիք «ԱնԻՖ»-ից, այն միլիոններն են, որ դիզեցիք քովիդի ժամանակ՝ երբ հազարավոր մարդիկ մահանում էին։ Դե իհարկե, էդ մահերն էլ ձերը չէին։ Ձերը միայն թալանած փողերն են ու պաշտոնները։ Իսկ պարտությունները, աղետները, դագաղները՝ «իրենցն են»։

Իսկ երբ խոսում ես «երկրի անվտանգության բարդ իրավիճակից», մի հարց՝ իսկ ո՞վ բերեց մեզ էս վիճակին։ Չէ՞ որ հենց քո՜ թրքասեր ղեկավարն էր՝ իր քաղաքականությամբ, կապիտուլյանտ վարքով ու ազգի արժանապատվությունը փոշի դարձնելու ծրագրերով։ Թիկունքից հարվածելուց էլ մի՜ խոսիր։ Դու՜ք եք մեր թիկունքում խրված այդ դանակը։ Ու էդ դանակը երկար չի մնալու այնտեղ։ Ժամանակը գալու է, երբ բոլորդ պատասխան եք տալու, շեֆիդ ասած` հատիկ առ հատիկ:

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը