Լրահոս

20.12.2011 00:41


ԱԳՆ-ում տեղի է ունեցել «Հայաստան. դարերից դեպի հավերժություն» գրքի շնորհանդեսը

Դեկտեմբերի 19-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ «Հայաստան. դարերից դեպի հավերժություն» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարկվել էր Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանության կողմից:

Գիրքը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանին: Այն պարունակում է ինչպես ընդհանուր տեղեկություններ Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի մասին, այնպես էլ մանրամասն անդրադառնում է հայոց պետականության եւ ժողովրդի պատմությանը:

Ավելի քան 100 էջանոց պատկերազարդ գրքում ներկայացված են հայկական մշակույթն ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, նկարչությունն ու ճարտարապետությունը:

Գրքում անդրադարձ է կատարվում նաեւ անցյալի եւ ներկայի, Հայաստանի եւ Սփյուռքի աշխարհահռչակ հայերին:

Այս խորագրի վերջին նյութերը