Քաղաքական

25.06.2025 09:09

Թուրքերը զարմացած են Փաշինյանի պահվածքից․ «Հրապարակ»

Թուրքերը զարմացած են Փաշինյանի պահվածքից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք փորձեցինք պարզել, թե պոլսահայ համայնքում ինչ տեղեկություններ ունեն Նիկոլ Փաշինյան-Ռեջեփ Էրդողան հանդիպման մանրամասների մասին: Թուրքիայի նախագահի ապարատի հետ սերտ առնչություններ ունեցող մեր հայրենակիցներից մեկն ուշագրավ մանրամասներ պատմեց:

Ասաց, որ Էրդողանի մերձավոր շրջապատն ուղղակի ապշած է մնացել Փաշինյանի պահվածքից` ոչ մի հարցում նա չի փորձել հակադրվել զրուցակցին, ոչ մի հարցում հայկական շահն առաջ չի տարել, գոնե չի ասել, թե այս մի հարցը եկեք հետո քննարկենք: Ոչ միայն ամեն ինչում անվերապահորեն համաձայնել է, այլեւ ավելին` ինքն է ինչ-որ բաներ առաջարկել, որոնք Էրդողանի կողմից չեն առաջարկվել:

Օրինակ, ասել է` զինանշանի վրայից հանելու եմ Արարատ սարը, հպարտացել է, որ ցեղասպանության ճանաչման հարցն այլեւս անցյալում է` ինքը բացահայտորեն հրաժարվել է այդ քաղաքականությունից, եւ հետվերադարձ այդ հարցին այլեւս չկա: Ասել է, որ ռուսական ռազմաբազաները Հայաստանից հանելն ընդամենը ժամանակի հարց է: Թուրքերն ուղղակի զարմացել են այդ պահվածքից, արձանագրել են, որ իրենց ամենավառ երազներում անգամ նման բան չէին կարող տեսնել:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։