Հունվարի 10-ին, ժամը 22.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ էր ստացվել, որ էլեկտրահարվելու հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Ոսկեվազ գյուղի բնակչուհի, 30-ամյա Լիլիթ Սարդարյանը: Նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ դիակի վրա առկա են բռնության հետքեր: Հունվարի 12-ին ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արագածոտնի մարզային վարչությունների և մարզի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 10-ին, ժամը 20.00-ի սահմաններում, բութ գործիքով հարվածելով՝ Լիլիթ Սարդարյանին սպանել է նույն գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Հովհաննես Սահակյանը: Հ. Սահակյանը ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է:
Սպանել է համագյուղացին