Քաղաքական

24.06.2025 14:18

Մոտ 2 տարի անց դատախզությունը ստիպված հաստատեց, որ Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանության կողմից բռնություն է գործադրվել

Մոտ 2 տարի անց դատախզությունը ստիպված հաստատեց, որ Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանության կողմից բռնություն է գործադրվել

Մոտ 2 տարի անց դատախզությունը ստիպված հաստատեց եւ ընդունեց, որ Լեւոն Քոչարյանի նկատմամբ 2023 թվականի սեպտեմբեր ամսին տեղի ունեցած անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության կողմից բռնություն է գործադրվել, ընդ որում ՝ դատախազությունը անուղղակի նաեւ ընդունել է, որ այդ բռնությունը գործադրել է կարմիր բերետավոր Հրաչիկ Խաչատրյանը, քանզի այսօր ստացանք դատախազի որոշումը, որով վերջինս նախնական հրաժարվել է Հրաչիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում հարոցելուց այն պատճառաբանությամբ, որ դեռեւս անհրաժեշտ է քննություն կատարել նրա արարքին «ՃԻՇՏ» քրեաիրավական գնահատական տալու համար։

Նշված պատճառաբանությունը ենթադրում է, որ Հրաչիկ Խաչատրյանը կատարել է քրեաիրավական արարք, որին ճիշտ հոդված հարմարեցնելու համար ժամանակ է պետք)))

Гиганты юриспруденции

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։