Լրահոս

24.06.2025 08:16


Անտառային փողոցում բախվել են «BMW»-ն և «Infiniti»-ն. վերջինը բախվել է բազալտե եզրաքարին և կողաշրջվել

Անտառային փողոցում բախվել են «BMW»-ն և «Infiniti»-ն. վերջինը բախվել է բազալտե եզրաքարին և կողաշրջվել

Այսօր՝ հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում Անտառային փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Դավիթ Ա.-ի վարած «Infinity» և Երևանի բնակիչ 46-ամյա Հովհաննես Հ.-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Իսկ բախման հետևանքով «Infinity»-ն բախվել է բազալտե եզրաքարին և կողաշրջված վիճակում մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։

Այս խորագրի վերջին նյութերը