Լրահոս

19.12.2011 18:20


19.12.2011թ. դրությամբ որակավորման վկայական ունի 500 հաշվապահ

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում ս.թ. դեկտեմբերի 15-ին անցկացված հաշվապահների որակավորման քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 21 դիմորդներից քննությանը մասնակցել են 8 դիմորդ, որոնցից որակավորման վկայական է շնորհվել  7-ին: 2011 թվականի ընթացքում անցկացվել է հաշվապահների որակավորման 20 քննություն, որոնց արդյունքներով 159 դիմորդի տրվել է որակավորված հաշվապահի վկայական: Հայաստանի Հանրապետությունում 19.12.2011թ. դրությամբ որակավորման վկայական  ունի 500 հաշվապահ:

Այս խորագրի վերջին նյութերը