Քաղաքական

22.06.2025 11:28

ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին (տեսանյութ)

ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին (տեսանյութ)

ԱՄՆ Զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանի երեք հիմնական միջուկային օբյեկտներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել Է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նախազգուշացնելով Թեհրանին, որ խաղաղությանը չհամաձայնելու դեպքում, ավելի կործանարար հարվածներ կհասցվեն:

«Հարվածները տպավորիչ ռազմական հաջողություն էին»,-հեռուստաուղերձում ասել Է Թրամփը՝ հավելելով, որ Իրանում ուրանի հարստացման առանցքային օբյեկտներն ամբողջությամբ ոչնչացվել են:

Իր ելույթում, որը տևել է երեք րոպե, Թրամփն ասել է, որ Իրանի ապագան կամ խաղաղություն է կամ ողբերգություն, և կան բազմաթիվ այլ թիրախներ, որոնք կարող են խոցվել ամերիկացի զինվորականների կողմից:

Նա հայտարարել է, որ եթե խաղաղության գործընթացն արագ տեղի չունենա, ապա ԱՄՆ-ն այլ նպատակներ է հետապնդելու՝ ճշգրտությամբ, արագությամբ և հմտությամբ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ԱՄՆ-ի հարվածներն անվանել է վտանգավոր էսկալացիա և ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղության ու անվտանգության համար:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։