Լրահոս

21.06.2025 20:56


Հրազդանի կիրճում 3 անչափահասի են վրաերթի ենթարկել

Հրազդանի կիրճում 3 անչափահասի են վրաերթի ենթարկել

Այսօր՝ հունիսի 21-ին, ժամը 16:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Երեխաները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձքննության, եղել է սթափ:

Տեղում պարեկերը պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված երեխներն են 14-ամյա Համլետ Ն.-ն, 16-ամյա Ալեքս Ս.-ն և 14-ամյա Գագիկ Մ.-ն:

Այս խորագրի վերջին նյութերը