Կարծիք

21.06.2025 09:55


Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ատում ազգային մտածելակերպով ու հաջողակ մարդկանց

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ատում ազգային մտածելակերպով ու հաջողակ մարդկանց

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ատում ազգային մտածելակերպով ու հաջողակ մարդկանց.

Նիկոլ Փաշինյանի ամբողջ իշխանությունը կառուցված է մի բանի վրա՝ բաժանել, թուլացնել և վերահսկել հասարակությունը։ Ազգային մտածողությամբ, հաջողակ, ինքնուրույն մարդիկ նրա ռեժիմի համար վտանգ են, քանի որ՝

Ազատ և ինքնուրույն են֊իրենց կարծիքը չեն փոխում քաղաքական կոնյուկտուրայի պատճառով։

Հանրության վրա ազդեցություն ունեն – մարդիկ վստահում են նրանց, հետևում են, ինչը չի վերահսկվում Նիկոլի կողմից։

Օրինակ են դառնում ուրիշների համար – ցույց են տալիս, որ հնարավոր է ապրել արժանապատվորեն և առանց օրվա իշխանությունից կախվածության։

Նիկոլը շատ լավ հասկանում է, որ եթե հասարակությունը հետևի նման մարդկանց՝ իր բաժանարար քաղաքականությունը կփլուզվի։

Հենց այս պատճառով էլ նրանց թիրախավորելու, վարկաբեկելու, ճնշելու մեթոդներ է կիրառում՝ փորձելով մեկուսացնել և թույլ դարձնել ազգային առողջ դաշտը։

Սա նաև հոգեբանական բարդույթ է՝ իր ներքին կոմպլեքսները թիրախավորելով այն մարդկանց դեմ, ովքեր հաջողության են հասել սեփական ուժերով, ոչ թե կլյաուզայով , բանսարկությամբ ու իշխանությունից փող ստանալով՝ ընդդիմություն են աշխատել, հետո էլ դարձել իշխանություն։

Այսօր Նիկոլի ռեժիմը պայքարում է ազգային մտածողության դեմ…

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը