Լրահոս

19.12.2011 15:12


ՀՀԿ–ական պատգամավորի կարծիքով գալիք ընտրությունները նախորդներից չեն տարբերվելու

ՀՀԿ–ական պատգամավորի կարծիքով գալիք ընտրությունները նախորդներից չեն տարբերվելու –Կարծում եմ, որ գալիք խորհրդարանական ընտրությունները կլինեն այնպիսին, ինչպիսին նախորդներն էին,– նման հայտարարություն է արել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը։ Բանախոսի կարծիքով և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը շահագրգռված են թափանցիկ և արդար ընտրություններով այն նախապայմանով, որ հետընտրական բարդ զարգացումներ չլինեն, այսինքն՝ յուրաքանչյուրը կարողանա համոզվել իր հավաքած քվեների իսկության մեջ։ –Հայաստանի Հանրապետությունում դա անհնար է,–համոզված է ՀՀԿ–ական պատգամավորը։ Դիտարկմանը՝ այդ դեպքում ինչո՞ւ են ՀՀԿ բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ նախագահն ու վարչապետը, հայտարարում, որ գալիք ընտրությունները որակապես տարբերվելու են նախորդներից, ՀՀԿ–ական պատգամավորն ասել է. –Հայ ժողովուրդը մինչև հիմա չի հասկանում «իմ»–ի և «մեր»–ի տարբերությունը։ Մենք «մեր»–ը պատկերացնում ենք «իմ»–ի մեջ։ Ինչքան ուզում ենք պնդենք, ինչ ուզում ենք անենք, հասարակությունն ինքը պետք է պատրաստ լինի, իսկ դրա համար կա մեկ սկզբունք՝ հասարակությունն իր «իմ»–ը պիտի տեսնի վաղվա «մեր»–ի մեջ։ 7or.am  

Այս խորագրի վերջին նյութերը