Լրահոս

19.12.2011 14:38


Ասուլիսի ժամանակ հանրապետական պատգամավորը նեղացել է

Ասուլիսի ժամանակ հանրապետական պատգամավորը նեղացել է

Այսօր «Հայելի» մամուլի ակումբում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի և ՀԺԿ վարչության քարտուղար, ՀԱԿ ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանի համատեղ ասուլիսում հանրապետական պատգամավորը վրդովվել է։

Ֆելիքս Խաչատրյանը, անդրադառնալով ընտրական նոր օրենսգրքին, դատապարտել է այն՝ նշելով, որ դրանում անցքեր են թողնված խախտումներ կատարելու համար։

Նա նշել է, որ իշխանությունների ամենամեծ ընտրակեղծիքն այն է, որ չի հրապարակվում ընտրության մասնակցած անձանց ցուցակը, այնինչ ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս, որ քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ վստահված անձը քաղվածքներ կատարի մասնակցած ընտրողների ցուցակից։

–Եթե ինձ ասեին, որ թեման ընտրական օրենսգիրքն է լինելու, ես կնախապատրաստվեի, նոր կգայի,–նեղանալով՝ ասել է ՀՀԿ–ական պատգամավորը։

Ֆելիքս Խաչատրյանն էլ առաջարկել է մի շաբաթ հետո հանդիպել։

–Բանավեճն օգտակարություն պետք է ունենա, իսկ օրենսգիրքն արդեն ընդունված է,–վրդովվել է Հ. Հարությունյանը և հավելել, որ հանպատրաստից բոլոր գործընթացները քաղաքական դաշտին, վնասից բացի, ոչ մի օգուտ չի բերում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը