Քաղաքական

19.06.2025 19:18

Սամվել Կարապետյանին անհրաժեշտ աջակցություն կտրամադրվի. Զախարովա

Սամվել Կարապետյանին անհրաժեշտ աջակցություն կտրամադրվի. Զախարովա

Ռուսաստանի քաղաքացիները, այդ թվում՝ ռուս գործարարները, անկախ իրենց գտնվելու վայրից, ստանում են անհրաժեշտ աջակցություն Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կողմից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 19-ին կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանում ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի կալանավորմանը։

«Մենք ասել ենք, որ Ռուսաստանի քաղաքացին, ռուս ձեռնարկատերը, ինչպես ցանկացած այլ ՌԴ քաղաքացի, միշտ օգնություն և աջակցություն է ստանում, եթե կապվում է մեր դեսպանատան, ռուսական կողմի հետ»,-նշել է Զախարովան։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը հետևում է իրավիճակի զարգացմանը։ «Այս թեման շարունակելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում՝ հստակ հայտարարությունների և մեղադրանքների տեսքով։ Այնքան շատ հայտարարություններ են արվել, որ նախ պետք է պարզենք, թե ինչ է քննարկվում։ Եվս մեկ անգամ նշեմ՝ որպես Ռուսաստանի քաղաքացի և ռուս գործարար, բնականաբար, նրան կտրամադրվի անհրաժեշտ աջակցություն»,-հավելել է նա։

Ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և սեփականատեր Սամվել Կարապետյանին Հայաստանում մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով։ Հունիսի 18-ին դատարանը Սամվել Կարապետյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։