Քաղաքական

19.06.2025 17:44

Հայաստանն իրական օգուտներ է ստանում ԵԱՏՄ-ից, սին խոստումներ՝ ԵՄ-ից. Մարիա Զախարովա (տեսանյութ)

Հայաստանն իրական օգուտներ է ստանում ԵԱՏՄ-ից, սին խոստումներ՝ ԵՄ-ից. Մարիա Զախարովա (տեսանյութ)

Հայաստանը կոնկրետ օգուտներ է ստանում Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցելուց, մինչդեռ Եվրոպական միությունից (ԵՄ) միայն սին խոստումներ են հնչում: Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Պաշտոնական Երևանի և հայ ժողովրդի համար եվրասիական ինտեգրմանը մասնակցելու անվիճելի և իրական առավելություններն անհամեմատելի են Բրյուսելի՝ ոչնչով չամրապնդված խոստումների հետ։ ԵԱՏՄ-ի հետ համագործակցության օգուտները հաստատվում են թվերով և փաստերով։ Իսկ թե ում և ինչպես են Բրյուսելում խաբում, նույնպես հայտնի է»,-հայտարարել է դիվանագետը։

Նա ընդգծել է, որ այս փուլում Հայաստանը չի ստացել նույնիսկ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ, իսկ անդամակցության գործընթացը կարող է ձգվել տասնամյակներ: Ավելին` հարց է, թե արդյոք Եվրամիությունում շահագրգռվա՞ծ են Հայաստանի անդամակցությամբ, թե՞ դիտարկում են որպես ժամանակավոր աշխարհաքաղաքական գործիք։

«Մենք արդեն տեսել ենք, թե ինչպես է Եվրամիությունը վերաբերվում մի շարք երկրների։ Հենց որ հետաքրքրությունը վերանա, կանհետանա նաև տրված խոստումների պատասխանատվությունը։ Ուկրաինայի և Մոլդովայի օրինակները հաստատում են դա. նրանք քաղաքական և տնտեսական առումով հայտնվել են բրյուսելյան կախվածության մեջ»,-հավելել է Զախարովան։

Նա նաև նախազգուշացրել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գործնական հետևանքների մասին։ Զախարովայի խոսքով` ԵՄ-ին անդամակցելու դեպքում երկիրը կկորցնի ԵԱՏՄ շրջանակում ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի հնարավորությունը, ինչը կհանգեցնի մաքսատուրքերի բարձրացման, սպառողների համար ապրանքների թանկացման և ազգային արտադրանքի մրցունակության նվազման: Հայաստանը կզրկվի նաև աշխատանքային և տեխնիկական կարգավորման, սանիտարական և բուսասանիտարական նորմերի և այլ ուղղություններով առավելություններից:

«Այս բոլոր հետևանքները պետք է հասկանալ արդեն հիմա, որպեսզի հետո Հայաստանի ժողովուրդը չհարցնի, թե ինչու իրեն դա չեն ասել»,- ամփոփել է Զախարովան:

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։