Քաղաքական

19.06.2025 17:36

Սամվել Կարապետյանի ազատությունը բոլորիս պատվի հարցն է. Վիկտոր Սողոմոնյան

Սամվել Կարապետյանի ազատությունը բոլորիս պատվի հարցն է. Վիկտոր Սողոմոնյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, ՄՄՀԻ պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանն անդրադարձել է գործարար, բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորմանը:

«Սամվել Կարապետյանն, առանց որևէ չափազանցության, մեր օրերի ամենահայտնի ու նշանավոր հայերից մեկն է։ Դժվար էր պատկերացնել ավելի վատ ուղերձ, որ կարող էր ստանալ աշխարհը մեր ժամանակակից պետության մակարդակի մասին, քան Երևանում՝ անվանի բարերարի ու ականավոր գործարարի կալանավորումը՝ մեկ ելույթի պատճառով։ Ազգային ինստիտուտների, իրապես նշանավոր և պատմական առաքելություն կատարած մարդկանց փուչ գործերով հետապնդելու իմաստով Փաշինյանը խայտառակվելու չտրորած գիծ թերևս չի թողել։ Ով գիտե՝ ինչպիսին կլիներ Քըրք Քըրքորյանի կամ Շառլ Ազնավուրի ճակատագիրը, եթե հրաշքով ողջ լինեին ու հանդգնեին իշխանության կոպիտ հարձակումից պաշտպանել Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Սամվել Կարապետյանի ազատությունը բոլորիս պատվի հարցն է։ Ջանք խնայելու իրավունք չունենք»,-նշել է Սողոմոնյանը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։