Լրահոս

19.12.2011 13:36


Օրենսդրությամբ որևէ առանձնահատկություն սահմանված չէ հացադուլ հայտարարծ դատապարտյալի համար

Անցյալ շաբաթվա վերջին  որոշ    լրատվամիջոցներ  իրենց հրապարակումներում  անդրադարձել էին   ցմահ ազատազրկման դատապարտված և դեկտեմբերի 7-ից հացադուլի մեջ գտնվող    Արթուր Մկրտչյանի պահման պայմաններին:

Ի պատասխան դրանց  տեղեկացնում ենք, որ

Նախ` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալ Արթուր Մրկրտչայնը   հացադուլ հայտարարելու առաջին իսկ օրից գտնվում է  բժիշկների հսկողության տակ: Հենց  այդ հսկողությունը լիարժեք իրականացնելու  նպատակով  է, որ հացադուլ հայտարարծ դատապարտյլաը, սովորաբար, առանձնացվում է:

Հայտնում ենք նաև, որ օրենսդրությամբ որևէ առանձնահատկություն սահմանված չէ հացադուլ հայտարարծ դատապարտյալի համար, այլ կերպ ասած խուցը հատուկ ձևով կահավորելու մասին որևէ սահմանում չկա:

Ինչ վերաբերում է  խցի կահավորանքին, ապա օրենսդրությամբ սովորական խցի և պատժախցի միջև տարբերությունը միայն նրանում է, որ պատժախցում պահվող դատապարտյալին  գիշերային ժամերին է  միայն անկողնային պարագաներ տրվում:

Ինչ խոսք,  ՀՀ ԱՆ «Նուվբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ցմահ ազատազրկման դատարտվածների համար նախատեսված խցերը առավել բարվոք վիճակում են, քան մյուսներինը, սակայն դա է քրեակատարողական հիմնարկի օբյեկտիվ վիճակը, որում  կարող է հայտնվել ցանկացած կալանավորված անձ կամ դատապարտյալ:

Ունենք այն, ինչ ունենք` խորհրդային տարիներից  ստացած ժառանգություն:

Եվ հենց այս իրավիճակը վերացնելուն են ուղղված ենթակառուցվածքային այն բարեփոխումները, որոնք այս պահին էլ շարունակվում են իրականացվել, մասնավորապես խոսքը վերաբերում է Արմավիրում  կառուցվող ժամանակակից պահանջներին բավարարող քրեակատարողական հիմնարկին:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը