Երբեք որևէ մարդու անձնական կյանքին չեմ խառնվել, կարծիք չեմ հայտնել, այն էլ հրապարակային, բայց հանգամանքները ստիպեցին դա անել, հատկապես լսելով հայտնի անձնավորության ականջը սղոցող հավաստիացումները, որ նա եկեղեցու հետևորդ է:
Այդ անձնավորությունը, ով ի պաշտոնե իրավունք չունի եկեղեցու գործերին խառնվել, քանի որ պետությունն ու եկեղեցին բաժանված են, ըստ սահմանադրության, սկսել է հանդես գալ որպես Հայ Եկեղեցու հետևորդ:
Լավ, հավատանք, որ այդ անձը Հայ Եկեղեցու բարեպաշտ հետևորդ է ու խիստ մտահոգված է եկեղեցու մաքրությամբ: Այս դեպքում առաջանում է հարց, արդյոք նա կարող է համարվել բարեպաշտ հետևորդ:
Քրիստոնյա լինելը պայմանավորված է մի շարք խորհուրդներով, որոնցից մեկը պսակն է: Եկեղեցու բարեպաշտ հետևորդը պետք է պսակվի եկեղեցում (քաղաքացիական ամուսնության բացակայությունը, տվյալ դեպքում, այլ իրավական խնդիրներ է առաջացնում):
Ըստ եկեղեցու, պսակը Հայ Եկեղեցու յոթ խորհուրդներից մեկն է, որը հաստատվել է Աստծո կողմից դեռևս դրախտում: Պսակի խորհրդով այր ու կին ընտանիք կազմելու նպատակով միավորվում են` դառնալով մեկ ամբողջություն ու ստանալով Սուրբ Հոգու շնորհները:
Եթե զույգը, ըստ եկեղեցու, չի պսակվել, չի ստացել Սուրբ Հոգու շնորհները, ապա նրանք զբաղվում են «շնությամբ» և նրանց երեխաները ապորինի են:
Ինքս աշխարհիկ հայացքների տեր եմ, սակայն մենք քննարկում ենք այն անձանց, ովքեր հանդես են գալիս որպես բարեպաշտ հետևորդներ, խոսում են կուսակրոնության մասին և Ավետարանից մեջբերումներ են անում:
Այսպիսով, ըստ եկեղեցու, այդ անձը երկար տարիներ «շնացել» է, և գուցե հիմա էլ է շնանում, եթե առողջությունը թույլ է տալիս:
Արդյոք նման անձնավորությունը կարող է հանդես գալ որպես եկեղեցու բարեպաշտ հետևորդ ու խոսել «մաքրության» մասին, թողնում եմ Ձեր դատին: Ըստ Եկեղեցու ավանդույթների, նման անձանց անգամ եկեղեցի չեն թողնում մուտք գործել:
Հ.Գ. Կուսակրոնության պահանջ Քրիստոնեությունը չի ունեցել, անգամ Հիսուսի առաքյալներն են եղել ամուսնացած, նաև հայ, ու ոչ միայն հայ, եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Նման պահանջ հետագայում է դրվել մի շարք հանգամանքներով պայմանավորված, բայց դա այլ թեմա է։
«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից
Շնությունն ու կուսակրոնությունը