Լրահոս

19.12.2011 12:32


ՀՀԿ խոսնակ. «Ազնավուրն այն մարդը չէ, ում խոսքերը պետք է շահարկման առարկա դառնան»

ՀՀԿ խոսնակ. «Ազնավուրն այն մարդը չէ, ում խոսքերը պետք է շահարկման առարկա դառնան»

Տարին ամփոփող ասուլիսում ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է հանրահայտ շանսոնյե Շարլ Ազնավուրի հայտարարությանը՝ ասելով, որ Ազնավուրն այն մարդը չէ, ում խոսքերը պետք է շահարկման առարկա դառնան։

–Հարգանքով եմ վերաբերվում բոլոր այն գնահատկաններին՝ թեկուզ սուր քննադատական, որոնց նպատակը ոչ թե ցեխ շպրտելն է, այլ իրավիճակն ուղղելը,–նշել է Շարմազանովը։

Ինչ վերաբերում է ընդհանրապես արձանագրված արտագաղթին, ապա ըստ Շարմազանովի «Հայաստանը դատարկվում է, այս ի՜նչ է կատարվում» արտահայտություններն իրականում անում են այն մադրիկ, ովքեր մատը մատին չեն տվել Հայաստանի համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը