Լրահոս

19.12.2011 12:28


Քննարկվել են Հայաստանի և Ալ Անբարի մարզի միջեւ հարաբերությունների զարգացման ուղիները

Դեկտեմբերի 17-ին դեսպան Մուրադ Մուրադյանն այցելեց Իրաքի Ալ Անբար նահանգ, որտեղ հանդիպումներ ունեցավ  մարզպետ Կղասիմ Մուհամեդ Աբիդի եւ  մարզի ներդրումների հանձնաժողովի նախագահ Ահմեդ Աբդուլ Նասիրի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին Հայաստանի եւ Ալ Անբարի մարզի միջեւ հարաբերությունների զարգացման ուղիները եւ հնարավոր ոլորտները:

Ալ Անբարի պաշտոնյաները ներկայացրեցին մարզի վերականգնման եւ զարգացման հետ կապված խնդիրները, ներդրումային ծրագրերը, մասնավորապես` բնակարանային շինարարության, արդյունաբերության, գյուղատնտեսության էներգետիկայի ոլորտներում, որտեղ հնարավոր է հայկական ընկերությունների մասնակցությունը:

ՀՀ դեսպանը հավաստիացրեց, որ ներկայացված ծրագրերն ամենայն ուշադրությամբ կուսումնասիրվեն, եւ հայտնեց հայկական ընկերությունների` Իրաքի վերականգնման ծրագրերին մասնակցելու ցանկության եւ պատրաստակամության մասին:

Տեղեկանք. Ալ Անբարը, որը բնակեցված է սունիներով, տարածքով Իրաքի ամենամեծ մարզն է (բնակչությունը` 1 մլն 300 հազար մարդ) եւ, սահմանակցելով Սիրիայի, Հորդանանի եւ Սաուդյան Արաբիայի հետ, ունի մեծ ռազմավարական նշանակություն: Մարզը հարուստ է բնական պաշարներով, հատկապես` ֆոսֆատով: Ֆոսֆատի համաշխարհային պաշարների 11%-ը գտնվում է Ալ Անբարում:

Այս խորագրի վերջին նյութերը