Քաղաքական

17.06.2025 22:59

Ռուսաստանի Պետդումայում մեկնաբանել են Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի Պետդումայում մեկնաբանել են Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակը

Հայաստանում տեղի ունեցողը նախագահական աթոռի համար պայքար է, РИА Новости-ին հայտարարել է Պետդումայի վերահսկողության կոմիտեի առաջին փոխնախագահ Դմիտրի Գուսևը («Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության»)՝ մեկնաբանելով ռուսաստանցի գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին առնչվող իրավիճակը։

«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իհարկե, պայքար է նախագահական աթոռի համար»,-ընդգծել է Գուսևը։

Նա նշել է, որ Հայաստանում ընտրությունները տեղի կունենան մեկ տարի անց, և դա տարբեր իրադարձությունների միայն սկիզբն է, որոնք, քաղաքական գործչի կարծիքով, ոչ միայն կառնչվեն եկեղեցուն, հայ գործարարներին, այլև տեղի կունենան «այլև այլ երկրների, օրինակ՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջամտությամբ»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։