Քաղաքական

17.06.2025 20:13

Էֆենդի Փաշինյանը փորձում է ձերբակալել համայն հայության իրական պաշտպան Սամվել Կարապետյանին. Մարգարիտա Սիմոնյան

Էֆենդի Փաշինյանը փորձում է ձերբակալել համայն հայության իրական պաշտպան Սամվել Կարապետյանին. Մարգարիտա Սիմոնյան

Էֆենդի Փաշինյանը, որը ձևացնում է, թե համայն հայության պաշտպան է, փորձում է ձերբակալել համայն հայության իրական պաշտպան Սամվել Կարապետյանին, և պատճառը հայերի հոգևոր առաջնորդ Գարեգին II կաթողիկոսի հետ հանդիպումն է:

Այս մասին գրել է Russia Today-ի և «Ռոսիա Սեգոդնյա» ՄԳՏ-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

«Տես, քո բերանում ինչ–որ տհաճ բան չմնա»,- Տելեգրամի իր ալիքում գրել է նա` պատասխանելով Փաշինյանի` «հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա» արտահայտությանը։

Աղբյուրը՝ oragir.news

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։