Քաղաքական

17.06.2025 20:11

ՀՀ բանտերում տեղերը չեն կարող բավականացնել Եկեղեցու բոլոր պաշտպանների համար

ՀՀ բանտերում տեղերը չեն կարող բավականացնել Եկեղեցու բոլոր պաշտպանների համար

Սամվել Կարապետյանի դեմ գործողությունները նպատակ ունեն վախեցնել և լռեցնել Հայ Առաքելական եկեղեցու բոլոր ազդեցիկ պաշտպաններին։ Սա ուղերձ է մյուս գործարարներին ու դերակատարներին՝ թուրքական նախապայմանների հետ հաշտվելու պարտադրանքի մասին։

Այսօր մեր հայրենակիցները հերթական անգամ ականատես եղան՝ ինչպես և ինչու են այս տարիների ընթացքում ընդդիմադիրների դեմ իրականացվել վարկաբեկման ու թիրախավորման արշավները և բոլոր ապօրինի գործողությունները։

Սակայն ակնհայտ է նաև, որ Հայաստանի բանտերում տեղերը չեն կարող բավականացնել Հայ Առաքելական եկեղեցու բոլոր պաշտպանների համար։

Այս պահին դեռևս այսքանը։

Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։