Քանի դեռ բարոյականությունն ամեն օր ոտնահարվում է, երկիրն ու ժողովուրդը ապաքինում չեն տեսնի․ Տիրատուր քահանա Սարդարյան
Հայհոյանքները, կշտամբանքներն ու անվերջ մեղադրանքները որոշ քաղաքական գործիչների համար ժամանակավորապես կարող են հանգստացնել սեփական խղճի ձայնը, սակայն դրանք չեն կարող փոխարինել ճշմարտությանն ու իրականությունը: Այս մասին իր էջում գրել է Տեր Տիրատուր քահանա Սարդարյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ով պատասխանատվություն է կրում ողջ ժողովրդի առջև, պետք է կամուրջներ կառուցողի դեր ստանձնի, այլ ոչ թե խորացնի բաժանարար գծերը, պառակտի ու ատելություն սերմանի սեփական ժողովրդի մեջ:
Հարգանքըսկսվումէ այն պահից, երբ ընդունվում և արժևորվում են սեփական ժողովրդի հավատքն ու եկեղեցին, ինչպես նաև յուրաքանչյուր մարդու արժանապատվությունը:
Չկամի մարդ, ով ավելի կամ պակաս մարդ է, քան մյուսները: Քանի դեռ սա պետական մակարդակով չի գիտակցվում, քանի դեռ բարոյականությունն ու հարգանքը ամեն օր ոտնահարվում են, երկիրն ու ժողովուրդը ապաքինում չեն տեսնի»։