Քաղաքական

17.06.2025 18:08

Լարված իրավիճակ Սամվել Կարապետյանի տան մոտ (տեսանյութ)

Լարված իրավիճակ Սամվել Կարապետյանի տան մոտ (տեսանյութ)

NEWS.am-ի տեղեկություններով՝ հատուկջոկատայիններն այս պահին խուզարկություններ են իրականացնում գործարար Սամվել Կարապետյանի Երևանում գտնվող տանը։

Հիշեցնենք, որ գործարարն այսօր հայտարարել է, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։

«Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»,-նշել է Կարապետյանը:

Մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ քիչ առաջ ձերբակալվել է Սամվել Կարապետյանը:

ՀՀ ներքին գործերի նախարարությունն էլ տեղեկացնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին:

Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, նշում է, որ իր եղբայրը տանն է և չի ձերբակալվել։ Նա ավելացրել է, որ տան մոտից շուրջ 45 հոգու բերման են ենթարկել. հիմքը հայտնի չէ։

«Եթե ճշմարտությունն ասելը հանցագործություն է, ապա մենք հանցագործներ ենք։ Սամվելի գրած ամեն բառի տակ ստորագրում եմ»,–ասել է Կարեն Կարապետյանը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։