Քաղաքական

17.06.2025 11:12

ԱԺ-ն մերժեց պարտադիր զինծառայության ժամկետը գումարի դիմաց կրճատելու նախագիծը

ԱԺ-ն մերժեց պարտադիր զինծառայության ժամկետը գումարի դիմաց կրճատելու նախագիծը

Ազգային ժողովը մերժեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր սահմանել զինծառայության տարբեր ժամկետներ՝ համապատասխան վճարի դիմաց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը չընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգում․ դեմ քվեարկեց 87 պատգամավոր։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ խմբակցությունը մանրամասն քննարկել է նախագիծը, սակայն դրա առանձին կարգավորումները, ձևակերպումները և քննարկման ժամանակը համոզել են, որ այն այս տեսքով ընդունելի չէ։

Հայկ Սարգսյանի ներկայացրած օրինագծով առաջարկվում էր սահմանել մի շարք տարբերակներ՝ պարտադիր զինծառայության տարբեր ժամկետներով անցնելու և համապատասխան վճար կատարելու հնարավորություն՝ օրինակ՝1 ամիս ծառայություն՝ 24 մլն դրամ վճար, 4 ամիս ծառայություն՝ 18 մլն դրամ։

Սարգսյանն առաջարկում էր նաև, որ մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների կողմից ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում պետական վճար սահմանվի 15 մլն դրամի չափով։

Նախագիծը նաև ներառում էր առողջական խնդիրների հիմքով զինծառայությունից ազատման մեխանիզմների վերանայում, մասնավորապես՝ որոշ սահմանափակումներով ծառայության ներգրավման հնարավորությամբ (օրինակ՝ կարճատեսություն ունեցող քաղաքացիներին՝ ոչ մարտական ծառայության մեջ)։ Նաև առաջարկվում էր սահմանել քրեական պատասխանատվություն՝ առողջական վիճակը պարզելու համար փորձաքննությունից կամ նմուշառումից հրաժարվելու դեպքում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։