Քաղաքական

16.06.2025 14:22

Թղթային ուղետոմսերը վերացնելով՝ մարդկանց ստիպելու են փաթեթներ գնել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

Թղթային ուղետոմսերը վերացնելով՝ մարդկանց ստիպելու են փաթեթներ գնել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ հնարավոր է՝ օգոստոսի 1-ից սկսած տրանսպորտի ուղետոմսի թղթային տարբերակը՝ QR-ները, վերացնեն։ Նա ընդգծել է․ որ ուղեվարձի թերհավաքագրման խնդիրներից մեկը դա է։

Այս կապակցությամբ Oragir.News-ը մեկնաբանություն է խնդրել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանից, ըստ որի՝ նպատակը հետապնդումն է, հարկադրելը, որ մարդիկ փաթեթները գնեն, միանգամից մեծ գումար մուտք լինի քաղաքային բյուջե՝ որպես հասույթ, անկախ այն բանից՝ կօգտվե՞ն, թե՞ չեն օգտվի․

«Նախորդ նիստի ժամանակ ինքն էլ բարձրաձայնել էր, որ տրանսպորտային համակարգի հավաքագրումները շատ խոցելի չափով են իրականացվում։ Այս ամենը դրա հետևանքն է, քաղաքացու հանդեպ հոգեբանական, իրավական և քաղաքական բիրտ ուժ կիրառելու դրսևորում է»,-ասաց Մանուկ Սուքիասյանը, ապա հավելեց,-«Ասում են՝ վա՜յ, ընդդիմության կոչից ելնելով, մարդիկ մեծ թվով բոյկոտում են։ … Բայց կա մեկ խնդիր։ Ճանաչում եմ մեծ թվով մարդկանց, որոնք չեն մասնակցում բոյկոտին, բայց նրանց բանկային քարտը նորմալ չի ընթերցում վալիդատորը, և այդ մարդիկ դառնում են ակամա բոյկոտողներ»։

Մանրամասները տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։