Լրահոս

19.12.2011 10:08


ՆԺԿ Վարչության դիմումը դեկտեմբերի 19-ին Մոսկվա մեկնող ՀՀ պատվիրակությանը

Դիմում

Սույն թվականի դեկտեմբերի 19-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունենալու  Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, ԱՊՀ կազմավորման 20-ամյակին նվիրված՝ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, ինչպես նաև ԵվրԱզԷս-ի միջպետական խորհրդի նիստը, որտեղ Դուք ներկայացնելու եք Հայաստանը:

Հաշվի առնելով, որ այդ միջոցառումներին մասնակցելու են Եվրասիական Տնտեսական Տարածության, Մաքսային Միության և Եվրասիական Միության անդամ երկրների (ՌԴ, Բելոռուս, Ղազախստան) նախագահները և նկատի ունենալով, որ այդ կառույցներին մեր երկրի անդամակցելը կենսական անհրաժեշտություն է, ինչը բխում է գոյություն ունեցող տնտեսական, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների ողջ տրամաբանությունից.   

«Նոր Ժամանակներ» Կուսակցության Վարչությունը դիմում է Հայաստանի պատվիրակությանը այդ միջոցառումների ժամանակ հանդես գալ հայտարարությամբ` նշված կառույցներին ՀՀ-ի միանալու մասին:

ՆԺԿ   վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը