Իրանի ու Իսրայելի փոխադարձ հարվածների հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել և վիրավորվել
Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են 15 մարդու զոհվելու և մոտ 385 տուժածի մասին հունիսի լույս 15-ի գիշերը Իրանի բալիստիկ հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Ynet պորտալը, չնայած Իսրայելի պաշտպանության բանակը որսացել է ավելի քան 100 հրթիռ և անօդաչու թռչող սարք, սակայն մի քանի հրթիռ, այնուամենայնիվ, հասել է թիրախին, ինչը շատ ծանր հետևանքներ է ունեցել:
Ինչպես հայտնում է աղբյուրը, ճշտված տվյալներով՝ գիշերվա ընթացքում հիվանդանոցներ են տեղափոխվել հարյուրավոր տուժածներ, հիմնականում ՝ Բաթ Յամից և Ռեհովոտայից:
Իրանական Tasnim լրատվական գործակալության տվյալներով էլ՝ հունիսի երեկոյան Թեհրանի բնակելի թաղամասերից մեկին Իսրայելի հարվածի հետևանքով մի քանի խաղաղ բնակիչ է զոհվել:
Բացի այդ՝ իրանական լրատվամիջոցները հայտնում են բարձրաստիճան զինվորականների զոհվելու մասին: