Ապարանում պտտահողմի հետևանքով միջին և թեթև մարմնական վնասվածք է ստացել 4 անձ
Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ։ Այս մասին հայտնում են Արագածոտնի մարզպետի աշխատակազմից։
«Ինչպես մեզ տեղեկացրեց Ապարանի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Շմավոնյանը` վնասվածք ստացած անձանցից 3֊ը չափահաս են, մեկը երեխա է։ Բոլորը ստացել են համապատասխան բժշկական օգնությունը, վնասվածքները վերին վերջույթների շրջանում են` միջին և թեթև ծանրության, բարեբախտաբար, կյանքին սպառնացող վտանգներ չկան»,-ասվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից ավելի վաղ տեղեկացրել էին, որ Ապարանում հունիսի 15-ին մոլեգնած ուժեղ քամու հետևանքով Ժամը 19։00-ի դրությամբ վնասվել են 21 շենք-շինությունների տանիքներ, 19 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենա, տապալվել է 15 ծառ և 8 էլեկտրական սյուն։