Քաղաքական

14.06.2025 08:56

Ոչ մի աղոթք՝ բանակում․ «Հրապարակ»

Ոչ մի աղոթք՝ բանակում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Վարդենիսի շրջանում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներից մեկը պատմեց, որ հրամկազմը դիրքերից հանել է տվել խաչերն ու աղոթելու անկյունները, որտեղ սահման պահող տղաներն աղոթում են։ Մենք հետաքրքրվեցինք եւ պարզեցինք, որ ՊՆ-ն դեռեւս տարեսկզբին է հրահանգել մարտական դիրքերից հեռացնել հոգեւոր անկյունները, պարզապես վերջին շրջանում ավելի խստացրել են եւ անցել գործուն քայլերի։ Պաշտպանական գերատեսչությունից, բնականաբար, չհաստատեցին տեղեկությունը․ «Չի համապատասխանում իրականությանը»։

Ի դեպ, ավելի վաղ էլ գրել էինք, որ կառավարությունը շրջաբերական է իջեցրել ՏԻՄ-երին` միջպետական ճանապարհներից խաչերը հեռացնելու մասին: Այս լուրն էլ էին սկզբում հերքում։ Ակնհայտ է, որ իշխանությունների՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը միայն հոգեւորականների կուսակրոնության խախտմամբ եւ կաթողիկոսին հեռացնելու տեսլականով չէ պայմանավորված, այլ առավել խորքային պատճառներ կան։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։