ՀՅԴ բյուրոյի անդամ. «Պետական իշխանությունը և կուսակցությունը սերտաճել են»
–Բացարձակապես անընդունելի բոլշևիկյան խայտառակ պրակտիկա է,– ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար ՎահանՀովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ ինչպես է վերաբերվում այն փաստին, երբ հատկապես ՀՀԿ պետբյուջեի հաշվին ֆինանսավորվող այցերի ժամանակ զբաղվում են նաև դպրոցներում կուսակցական տոմսեր բաժանելով, ապա շարունակել,–անթույլատրելի է, երբ պետական բյուջեի միջոցներով կազմակերպված միջոցառումը հանկարծ ստանում է կուսակցական երանգ։
Նրա խոսքերով՝ սա նշանակում է, որ պետական իշխանությունը և կուսակցությունը սերտաճել են՝ այն, ինչ տեղի էր ունեցել Խորհրդային Միության ժամանակ։
–Սա կործանման սկիզբն է,–հայտարարել է նա։
Բանախոսի կարծիքով այդ պրակտիկան սկսվեց այն ժամանակ, երբ պետական պաշտոնյաներն սկսեցին «ֆռֆռալ» կուսակցական նշաններով։
–Ես չեմ տեսել մի երկիր, որտեղ նախագահը կամ վարչապետը կուսակցական նշաններ կրեն,–հավելել է նա։
Բանախոսը համոզված է, որ Հայաստանում ընտրություն տեղի չի ունենում, որովհետև այն պետք է ներքևից գա.
–Հայաստանում վերևից «քվեահունձ»՝ ձայների հավաք է տեղի ունենում։ Ոչ թե մարդկանց կամքն է կարևոր, այլ քաղաքական ուժի՝ այդ հունձը կատարելու համար ավելի կատարելագործված գործիքներ ունենալը։
ՀՅԴ բյուրոյի անդամ. «Պետական իշխանությունը և կուսակցությունը սերտաճել են»
–Բացարձակապես անընդունելի բոլշևիկյան խայտառակ պրակտիկա է,– ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ ինչպես է վերաբերվում այն փաստին, երբ հատկապես ՀՀԿ պետբյուջեի հաշվին ֆինանսավորվող այցերի ժամանակ զբաղվում են նաև դպրոցներում կուսակցական տոմսեր բաժանելով, ապա շարունակել,–անթույլատրելի է, երբ պետական բյուջեի միջոցներով կազմակերպված միջոցառումը հանկարծ ստանում է կուսակցական երանգ։

7or.am