Լրահոս

12.06.2025 08:34


Առինջում հրդեհի բռնկմամբ ՃՏՊ- հետևանքով տուժել է երեք մարդ

Առինջում հրդեհի բռնկմամբ ՃՏՊ- հետևանքով տուժել է երեք մարդ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 11-ին, ժամը 20:28-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բաբաջանյան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Toyota և Lexus մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Toyota-ն բռնկվել է և այրվել:

Ըստ աղբյուրի՝ երեք տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։45-ին, մարվել՝ 20։52-ին։

Այս խորագրի վերջին նյութերը