Քաղաքական

11.06.2025 16:33

ՆԱՏՕ–ն ոչ մի լավ բան չի խոստանում Հարավային Կովկասի անվտանգության համար․ Զախարովա (տեսանյութ)

ՆԱՏՕ–ն ոչ մի լավ բան չի խոստանում Հարավային Կովկասի անվտանգության համար․ Զախարովա (տեսանյութ)

ՆԱՏՕ-ն ոչ մի լավ բան չի խոստանում Հարավային Կովկասի անվտանգության համար, ավելին` արևմտամետների հիմնական նպատակը տարածաշրջանը խարխլելն է ու լարվածության նոր օջախներ ստեղծելը։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով դաշինքի և Ադրբեջանի համագործակցությունը։

«Հուսով ենք` Բաքվում և Երևանում հավասարապես հասկանում են ինչպես մեր հիմնավոր մտահոգությունն այդ կապակցությամբ, այնպես էլ գնահատում են ագրեսիվ ռազմական դաշինքների հետ իրենց փոխգործակցության խորացման ռիսկերը»,-ասաց Զախարովան:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ Ռուսաստանը հուսով է, որ Հարավային Կովկասի պետությունները զուսպ և քննադատաբար կվերաբերվեն ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին մասնակցելուն, քանի որ դրանք ապակայունացնում են տարածաշրջանը:

Երևանում հասկանում են, որ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում անվտանգության ճարտարապետության կարևոր տարր է հենց երկրի և ամբողջ Հարավային Կովկասի համար։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք Հայաստանի տարածքից ռուսական ռազմակայանի հնարավոր դուրսբերման մասին որևէ ազդանշան չենք ստացել Երևանից։ ՀՀ պաշտոնատար անձինք հաստատում են, այդ թվում՝ հրապարակավ, որ նման հարցեր օրակարգում չկան»,-ասաց Զախարովան։

Նա ընդգծեց, որ ռուսական ռազմակայանի ներկայությունը կարգավորվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև համապատասխան երկկողմ համաձայնագրերով: Ընդ որում, նրա խոսքով, ռազմակայանի կարգավիճակի հարցը երբեք չի բարձրացվել Ադրբեջանի հետ Ռուսաստանի փոխգործակցության համատեքստում։

Միևնույն ժամանակ Մոսկվան տեղյակ է և հիմնավորված է համարում Բաքվի մտահոգությունը Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության վերաբերյալ:

«Հայտնի է, որ այդ այսպես կոչված առաքելության աշխատակիցները լրտեսում են Հայաստանի հարևան երկրներին, իսկ Երևանին, իհարկե, հաշվետու չեն»,-նշեց Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծեց` տարածաշրջանում որևէ կայունության նրանք չեն նպաստում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։