Լրահոս

17.12.2011 11:47


Ավազակային հարձակում կատարողը ձերբակալվել է

Ինչպես տեղեկացրել էինք՝ դեկտեմբերի 15-ին Վանաձոր քաղաքի 66-ամյա մի բնակիչ ոստիկանության Վանաձորի բաժնում հայտարարություն էր տվել, որ գիշերը, ժամը 2-ի սահմաններում, 3 անհայտ անձինք մտել են իր տուն, ծեծի ենթարկել իրեն և տաբատի գրպանից հափշտակել 5.000 ՌԴ ռուբլի, 57.000 դրամ ու 50 ԱՄՆ դոլար:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Վանաձորի բաժնի ծառայողները պարզել են, որ այդ հանցագործությունը կատարել է 32-ամյա Վարդան Դումանյանը:
Հանգամանքները պարզվում են:
Վ. Դումանյանը ձերբակալված է:

Այս խորագրի վերջին նյութերը