Քաղաքական

11.06.2025 09:04

Հավատում ենք՝ ձեզ հետ միասին, առանց ընդվզումների պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը. Վեհափառ (տեսանյութ)

Հավատում ենք՝ ձեզ հետ միասին, առանց ընդվզումների պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը. Վեհափառ (տեսանյութ)

Հայաստան վերադարձած Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն օդանավակայանի առջև ուղերձով դիմեց իրեն աջակցելու եկած հարյուրավոր քաղաքացիներին։

«Գիտեմ՝ որ եկել եք ձեր վրդովմունքը հայտնելու վերջին օրերին վարչապետի կողմից եկեղեցու և եկեղեցականների հասցեին արված արտահայտությունների առնչությամբ։ Գիտենք, որ այդ արտահայտությունները, հնչեցված վարչապետի կողմից, համընդհանուր վրդովմունք են առաջացրել, հավատում եմ, որ Աստծո ողորմությամբ և օգնությամբ, ձեզ հետ միասին խոհեմորեն առանց ավելորդ հուզականության, ընդվզումների, պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը։ Ամուր մնացե՛ք, ձեր հավատքի և առ եկեղեցին ունեցած ձեր սիրո հավատարմության մեջ։ Մենք ձեր այս վերաբերմունքը գնահատում ենք, բայց նաև ցանկանում ենք ասել, որ այն առավել ևս պարտավորեցնում է մեզ՝ եկեղեցականներիս, մեր առաքելությունը նույն նվիրումով ու հավատարմությամբ իրականացնել։ Մեր հորդորը պիտի լինի, որ այս դժվարին ժամանակներում ամուր ու հաստատուն պահեք միաբանությունը ազգային մեր կյանքում, թույլ չտա՛ք, որ որևիցե կերպ մեր կյանքում տեղ գտնեն այնպիսի արարքներ ու գործողություններ, որոնք կվտանգեն մեր ազգային միասնությունը։ Մենք հավատում ենք, որ մեր միասնական ջանքերով, կարողությունների մեկտեղումով կկարողնանանք դիմակայել բոլոր փորձություններին, հաղթել բոլոր դժվարությունները։ Աստված օգնական մեր ժողովրդին, այսօր և հավիտյանս»,–ասաց Վեհափառը։

Վեհափառ Հայրապետը նաև նշեց, որ եկեղեցուն և եկեղեցականությանը վերաբերվող հարցերը եկեղեցու կարգի համաձայն քննարկվում են համապատասխան մարմինների կողմից։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։