Լրահոս

17.12.2011 00:19


Ենթասպան ձերբակալվել է

Երեկ ուշ երեկոյան ձերբակալվել է «Եղնիկներ» զորմասի ենթասպա Արմեն Թովմասյանը, որը դեկտեմբերի 14-ին հարվածել էր զինծառայող Նարեկ Ավետիսյանի դեմքին, որի հետևանքով Նարեկը կորցրել է աչքը:

Հիշեցնենք, որ «Եղնիկներ» զորմասում ենթասպա Արմեն Թովմասյանը դեկտեմբերի 14-ին՝ ժամը 10.30-11.00-ի սահմաններում Էջմիածնից զորակոչված 18-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանի աչքին շղթայով այնպես էր հարվածել, որ զինվորը կորցրել էր աչքը:

Այս խորագրի վերջին նյութերը