Լրահոս

17.12.2011 00:05


Տնօրենների ընտրություններ ՀՀ ԳԱԱ-ում

Սույն թվականի դեկտեմբերի 16-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում տեղի ունեցան ԳԱԱ-ի 4 գիտական կազմակերպությունների տնօրենների ընտրություններ:

ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի  տնօրեն  ընտրվեց կենսաբանական գիտությունների դոկտոր Բարդուխ Գաբրիելյանը: ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի  տնօրենի պաշտոնում վերընտրվեց պատմական գիտությունների թեկնածու Պավել Ավետիսյանը: ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Սաֆրաստյանը վերընտրվեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում: ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ժիրայր Վարդանյանը:

Բոլոր տնօրեններն ընտրվեցին միաձայն:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը