Լրահոս

17.12.2011 09:31


Երևանի մի շարք վարչական շրջաններ կջրազրկվեն

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Արզնի 1 - Երևան» ջրատարի վրա վթարի վերացման  աշխատանքների հետ կապված, ս.թ. դեկտեմբերի 20-ին ժամը 05.00-ից մինչև դեկտեմբերի 21-ը ժամը 17.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

  1. 1. Արաբկիր վարչական շրջանի` ամբողջությամբ,
  2. 2. Էրեբունի վարչական շրջանում` Սարի-Թաղի շարքերի  և  1-4 փողոցների,
  3. 3. Շենգավիթ վարչական շրջանում` Բագրատունյաց 4, 6, 8, 10, 7, 11/1, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 24, 26, 27, 28, 29, 30, 31, 35, 36, 37, 38, 40, Բագրատունյաց 2-րդ նրբ. 3, 7, 9, 11, 13, 15, 17, Ս.Տարոնց փ. 3, 5, 7, Ս.Տարոնց փ. նրբանցքի , Գ. Նժդեհի 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, Եղ.Թադևոսյան 13, 13/1, 15/1, 15, 17, 17/1, 19, Արտաշիսյան 40, 42, 44/3, 44/4, 44/5, 44/6, 45/21, 46, 47/1, 48, 49/19, 51/16, 51/17, 53, 55, 57/12, Չեխովի 24, 28, 32, 34, 25 շենքերի 3-ից բարձր հարկերի: Իսկ Ղարիբջանյան, Արագածի, Կողբի փողոցների առանձնատներում կնկատվի ջրի ճնշման անկում:
  4. 4. Կենտրոն վարչական շրջանում` Սարմեն, Անտառային, Զարոբյան, Գ.Էմին, Բաղրամյան, Պռոշյան, Պարոնյան, Ֆրիկ, Ռուսթավելի, Մայիսյան, Կոնդ, Այգեստանի 9,10,11 փողոցների և նրբանցքների, Թամանյան 5, Հերացու, թիվ 1 կլինիկական հիվանդանոցի ու հարակից բժշկական հաստատությունների:

Կենտրոն վարչական շրջանում դեկտեմբերի 20-ին ժ. 10.00-20.00 և դեկտեմբերի 21-ին ժ. 10.00-20.00 կդադարեցվի Աբովյան փ. 11-ից բարձր, 20-ից բարձր, Տերյան փ. 23-ից բարձր, 42-ից բարձր, Մաշտոցի պող. 37-ից բարձր, 42-ից բարձր, Նալբանդյան 23-ից բարձր, 98-ից բարձր, Հանրապետության փող. 78-ից բարձր, Խանջյան փ. 37-ից բարձր, Կորյունի փ., Գր.Քոչար փ., Իսահակյան փ.., Թումանյան փ. 1, 2 նրբ., Թումանյան փ. 10, 21, 23, 28/20, 30, 32 հասցեների, Բայրոնի փ., Աղայան փ., Սայաթ-Նովա պ. 1-33, Մոսկովյան փ. անցուղի հասցեների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը