Լրահոս

08.06.2025 20:57


Արմաշ գյուղում տեղի ունեցած վթարից վիրավորների մեջ կին պարեկ կա (տեսանյութ)

Արմաշ գյուղում տեղի ունեցած վթարից վիրավորների մեջ կին պարեկ կա (տեսանյութ)

Ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է, թե ինչ վթար է տեղի ունեցել Արմաշ գյուղի մոտակայքում։

Հունիսի 8-ին՝ ժամը 19:10-ին, ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղում պարեկային ծառայության կարգախումբը կանգնեցրել է Նիսան մակնիշի ավտոմեքենա' վարչարարություն իրականացնելու նպատակով։ Կարճ ժամանակ անց նույն ճանապարհով երթևեկող Հյունդայի մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվել է պարեկային ծառայության կարգախմբի կայանված ավտոմեքենային։

Պատահարի հետևանքով երեք մարդ, այդ թվում՝ պարեկային ծառայության կարգախմբի կին ծառայողը ստացել են մարմնական վնասվածքներ ու հոսպիտալացվել։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Այս խորագրի վերջին նյութերը