Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մшհացել
Կոմիտասի պողոտայում գործող «Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին:
ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ ծեծկռտուք է եղել, որի ընթացքում, ըստ նախնական տվյալների, մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել:
«Կա մեկ ձերբակալված: Նախաձեռնվել է քրեական վարույթ»,-նշել է նա:
Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ հունիսի 7-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում իրավապահներն օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Կոմիտասի պողոտա 23 հասցեում տղամարդու դի կա։
Դեպքի վայրում պարեկները, ստացված օպերատիվ տեղեկություններով, 1 հոգու կարողացել են վնասազերծել և տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին, որը ենթադրյալ կասկածյալներից մեկն է։
Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբն արձանագրել է քաղաքացու մահը, որին հայտնաբերել են «Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ՝ նկուղային հարկում։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։