Լրահոս

07.06.2025 10:37


Աստիճանաբար կտաքանա 4-6 աստիճանով. եղանակի տեսություն

Աստիճանաբար կտաքանա 4-6 աստիճանով. եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Վաղը կլինի առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մինչև հունիսի 10–ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում հունիսի 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում այսօր ցերեկը կհասնի +29 աստիճանի։

Այս խորագրի վերջին նյութերը