Քաղաքական

06.06.2025 22:42


Տեղ համայնքից գերեվարված երկու տղաները վերադարձել են գյուղ

Տեղ համայնքից գերեվարված երկու տղաները վերադարձել են գյուղ

Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության, հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱԱԾ-ից հայտնել էին․ «ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում»։

Կարեն Ջհանգիրյանը և Անդրեյ Գյագունցը գտնվում են Տեղ համայնքում, առողջական վիճակը լավ է։ Այս մասին գրել է Տեղի համայնքապետարանն իր ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով տղաների լուսանկարը։

Այս խորագրի վերջին նյութերը