Լրահոս

06.06.2025 19:35


Ապարանում բախվել են «Renault»-ն ու «Toyota RAV4»-ը. 2 վիրшվորներից մեկը 9-ամյա տղա է

Ապարանում բախվել են «Renault»-ն ու «Toyota RAV4»-ը. 2 վիրшվորներից մեկը 9-ամյա տղա է

Այսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Ապարան քաղաքի Խաչատուր Աբովյան-Ծաղկունյաց փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota RAV4» և «Renault» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը 9 տարեկան տղա է, տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվ են գործել «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Այս խորագրի վերջին նյութերը