Պռոշյան գյուղում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է
Երեկ՝ հունիսի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայիք մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 59-ամյա Վոլոդյա Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Մարինե Ա.-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայրում աշխատում էին պարեկները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Նաիրիի բաժին, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Քննիչի հանձնարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Նաիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք: