Քաղաքական

06.06.2025 13:24

Արարատ Միրզոյանենք տանեցիքով «Ներդրումների աջակցման կենտրոն»-ում են

Արարատ Միրզոյանենք տանեցիքով «Ներդրումների աջակցման կենտրոն»-ում են

Երեկ՝ հունիսի 5-ին, հայտնի դարձավ, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, նշանակվել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն։

Պարզվում է՝ այս հիմնադրամի՝ «Էնթերփրայզ Արմենիա»-ի հետ առնչություն ունի նաև Արարատ Միրզոյանը։ Այսպես, հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է 10 անդամից, որից մեկն էլ Գոհար Աբաջյանի ամուսինն է՝ Արարատ Միրզոյանը։

Հոգաբարջձուների խորհրդի անդամներ են նաև ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Բարձր տեխնոլոգիաների արֆյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Ծովինար Վարդանյանը, Նիկոլ Փաշինյանը՝ որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ և փոխվարչապետները՝ որպես տեղակալներ։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։