Կարմիր և կապույտ գծերն անվճար են․ դատական այս կարևոր գործերը շահել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը
Հարգելի քաղաքացիներ, մասնավորապես վարորդներ, տարածեք այս ինֆոն, որ բոլորն իմանան՝ կարմիր ու կապույտ գծերով վճարովի կայանումներն այս պահին անվճար են, որովհետև դատարանը երկու որոշմամբ ճանաչել է, որ Երևանի քաղաքապետարանը անօրինական կերպով է թանկացրել գները՝ 2024-ի և 2025-ի համար։
Դատական այս կարևոր գործերը շահել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը. արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում.
2024 թ․ թանկացումը անվավեր է ճանաչվել՝ 19.12.2024 եւ 2025 թ․ թանկացումը՝ 23.05.2025։
Այս պահին այդ թանկացումները չեղարկված են, և քաղաքապետարանը իրավասու չէ ձեզանից գումար գանձել այդ գծերում կայանելու համար։ Իսկ եթե դուք այսօր դեռ վճարում եք, դա արվում է ապօրինի կերպով։
Վարորդները պարտավոր չեն ենթարկվել մի որոշման, որը դատարանը ճանաչել է անօրինական։ Մինչև նոր որոշում կամ բողոքարկում՝ բոլոր կարմիր և կապույտ գծանշումներով կայանատեղերում կայանումն անվճար է։

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից