Կարծիք

05.06.2025 19:00


«Մայր Հայաստանը» կրկին հաղթեց ՔՊ-ին ու ՔՊ-ին կցորդ ու դաշնակից քաղաքական միավորներին

«Մայր Հայաստանը» կրկին հաղթեց ՔՊ-ին ու ՔՊ-ին կցորդ ու դաշնակից քաղաքական միավորներին

#Մայր_Հայաստանը կրկին ՀԱՂԹԵՑ, ՀԱՂԹԵՑ ՔՊ ֊ին ու ՔՊ ֊ին կցորդ ու դաշնակից քաղաքական միավորներին, ՀԱՂԹԵՑ Երևանի իշխանություններին, ՀԱՂԹԵՑ Հայաստանյան դատարանում։

Հայաստանի Հանրապետության Վարչական Դատարանը, 5 դատավորների կոլեգյալ որոշմամբ բավարարել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը Երևանի ավագանու 24.12.2024թ. ֊ի 265֊Ն որոշման դեմ, որը սահմանում էր Երևան համայնքում տեղական վճարների 2025թ. ֊ի դրույքաչափերը։ Այլ կերպ ասած Դատարանը կասեցրել է Երևանում Ա և Բ գոտիներում կամ Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում կարմիր և կապույտ կետագծերում ավտոմեքենաների կայանման վճարների թանկացման որոշումը։

Շնորհավորում եմ վերընշված ավտոկայանատեղերից օգտվող բոլոր վարորդներին։

Ինչ պետք է անել այսօրվանից. քանի որ 2025թ. ֊ի համար ընդունված որոշումը դատարանի կողմից ճանաչվել է ոչ իրավաչափ և քանի դեռ Երևանի ավագանին չի ընդունել ավտոկայանատեղիներում կայանման համար սակագնի մասին նոր որոշում, դուք կարող եք կայանել ձեր մեքենան Ա և Բ գոտիներում ԱՆՎՃԱՐ և չգնել ոչ մի փաթեթ` ժամայինից մինչև տարեկան։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբույքան էջից

Այս խորագրի վերջին նյութերը